Հրավերը հասանելի է մինչև 10.04.24:
Ի՞նչ է MOSAIC-ը
Միացեք MOSAIC ծրագրին՝ գրավիչ հետազոտություններով լի իրականություն, ուր արվեստն ու արհեստները գլխավոր դերում են։ Մենք կբացահայտենք ավանդական և հազվագյուտ արհեստներ, թանկարժեք մետաղների ոլորտի և զարդագործության գաղտնիքները, կահույքի և փայտագործության ոլորտները՝ միահյուսված դիզայնի, արվեստի և արդյունաբերության հետ։ Մեր անդրազգային գործընկերությունը հրավիրում է ԵՄ և ոչ ԵՄ գործընկերներին՝ բարձրացնելու Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) որակը: Մենք պարզապես արհեստով չենք զբաղվում. մենք կերտում ենք ապագա՝ խթանելով ներառական և էկոլոգիապես մաքուր տնտեսությունում որակյալ աշխատատեղերի և երկարաժամկետ հնարավորությունների զարգացմանը: MOSAIC ծրագրի քայլերն ուղղած են կոտրելու պատնեշները և միավորվելու մեկ ընկերական իրականության մեջ։
Ծրագրի նպատակները
- Մշակել համագործակցության ծրագիր ընկերությունների և ՄԿՈՒ կենտրոնների միջև՝ ձգտելով փոխադարձ համաձայնությունների:
- Խթանել ՄԿՈՒ կոնտրոնների զարգացմանը՝ նորարարական և առաջադեմ վերապատրաստման մոդուլների միջոցով:
- Խթանել միջազգայնացմանը և անդրազգային ռազմավարություններին՝ դինամիկ կերպով արձագանքելով զարգացող ՄԿՈՒ կենտրոններին և հասարակական լանդշաֆտին:
- ՄԿՈՒ կենտրոնների զարգացում՝ թվային մեթոդոլոգիաների ու գործիքների ինտեգրման շնորհիվ:
Ինչո՞ւ ենք փնտրում հենց ձեզ
Արհեստագործներ, ձեր տաղանդն ամբողջացնում է ստեղծող մոզաիկը: Մենք փնտրում ենք հմուտ արհեստագործների, ովքեր, համապարտասխան MOSAIC նախագծի առաքելությանը (արհեստներին և կայունությանը աջակցելուն), կարող են ստեղծել հուշանվերներ՝ հեռանալով արդյունաբերական իրերից։ Ինչպես նաև մենք ցանկանում ենք լսել և կիսվել ձեր պատմություններով MOSAIC կայքում՝ խորություն և հարստություն հաղորդելով այս գաղափարախոսության շուրջ ստեղծվող համայնքին:
Ի՞նչ նպատակ ունի բաց կանչը
Արհեստագործներ, հիմա է ձեր պահը: Եթե դուք մասնագիտացած եք արվեստի և արհեստի ոլորտում՝ MOSAIC-ը ցանկանում է տեսնել ձեր գաղափարները և պատմել ձեր պատմությունը: Ուրախ ենք բարձրաձայնել, որ ստեղծվող հուշանվերները բացի տեղական արհեստները ցուցադրելուց նաև պետք է ընդգծեն հիմքում գտնվող հարուստ ժառանգությունը:
Բաց կանչերը մեկնարկում են MOSAIC ծրագրի գործընկեր երկրներում և հասանելի են հետևյալ երկրներում բնակվող արհեստագործների համար.
Հայաստան, Բուլղարիա, Կանադա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Իտալիա
Ի՞նչ ենք մենք փնտրում
Մենք փնտրում ենք հնարամիտ ֆիզիկական հուշանվերներ՝ ձեռագործ, կամ թվային տեխնոլոգիաներով ստեղծված, որոնք կցուցադրեն արհեստագործական գործընթացը: Այս հուշանվերները կդառնան համաշխարհային դեսպաններ՝ MOSAIC նախագիծի և արհեստագործական արվեստի համար: Դրանք կլինեն ուշադրության կենտրոնում միջազգային ճանաչողական միջոցառումների ժամանակ՝ ծրագրի ծավալման ողջ ընթացքում:
Ուսումնասիրեք Ֆինլանդիայի մեր գործընկերների ներկայացրած MOSAIC հուշանվերը:
Այս օրինակը կներկայացնի MOSAIC նախագծի ֆին գործընկերներին:
Հուշանվերը ստեղծվել է MOSAIC ծրագրի գործընկեր OMNIA ֆիննական մասնագիտական դպրոցի (որն ունի տարբեր կրթական ծրագրեր՝ բուժքույրական գործից մինչև փայտագործություն/ արտադրություն) ուսանող Լեա Ակկիլայի կողմից, ով նախագծել է այս փայտե տուփը՝ համագործակցելով Ֆինլանդիայի Էսպու քաղաքում գտնվող ժամանակակից փայտամշակման գործարանի և MOSAIC-ի գործընկեր ընկերության՝ Wooden Oy-ի և հետ:
Հետաքրքրական է Լեայի արհեստի ստեղծարար ընթացքը, որ հանգեցրել է տուփի դիզայնին: Այս բաց կանչի արդյունքում ընտրված հուշանվերները կդառնան համաշխարհային դեսպաններ՝ MOSAIC նախագիծի և արհեստագործական արվեստի համար:
Խմբագրվել է OMNIA մեդիա ուսանող Լինա Կորհոնենի կողմից
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑՔԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Պահանջվող հուշանվերների նկարագրությունը
- Հուշանվերները պետք է ցուցադրեն արհեստագործական ընթացք (լինեն ձեռագործ կամ թվային տեխնոլոգիաներով ստեղծված), իդեալականորեն արտացոլեն տեղական ժառանգությունը/ավանդույթները և առաջնորդվեն կայունության սկզբունքներով:
- Հուշանվերները պետք է հեշտորեն տեղավորվեն մեկ ձեռքի ափի մեջ և լինեն հարմար ճանապարհորդելիս վերցնելու համար: Անհրաժեշտության դեպքում պետք է հաշվի առնել փաթեթավորումը:
- Հուշանվերների վրա պետք է ապահովված լինի համապատասխան տարածք՝ MOSAIC ծրագրի ապրանքանիշի տեղադրման համար (նվազագույնը՝ 1,5 սմ x 4 սմ):
Ի՞նչ արժե այս կանչը
Յուրաքանչյուր բաց կանչի համար հասանելի բյուջեն յուրաքանչյուր երկրում կազմում է 2500 եվրո:
Սա ներառում է ԱԱՀ-ն և ցանկացած բանկային վճար՝ հաշիվ-ապրանքագիր ստանալուց հետո:
Գնահատման չափանիշներ
- Քանակը՝ բյուջեի սահմաններում (40%) – Հաշվի առեք հատկացված բյուջեի շրջանակներում հուշանվերների քանակը:
- Կայունություն (20%) – Գնահատեք, թե ինչպես են հուշանվերները նպաստում կայունության գաղափարի զարգացմանը՝ շեշտը դնելով վերամշակված նյութերի վրա:
- Ժառանգություն և ավանդույթներ (20%) – Հետազոտեք, թե ինչպես են հուշանվերները ցուցադրում տեղական ժառանգությունը:
- Ստեղծարարություն (20%) – գնահատեք հուշանվերների մշակման մեջ ստեղծարարության և յուրօրինակության չափաբաժինը։
MOSAIC գործընկերությունն իրավունք ունի չկատարել ընտրություն այն դեպքում, երբ առաջարկվող հուշանվերները չեն համապատասխանում գեղարվեստական, գործնական և ֆինանսական պահանջներին:
Վերջնաժամկետ
Զանգը գործում է մինչև 2024 թվականի ապրիլի 10-ը։
Ընտրության մեթոդիկա
Ընտրության ընթացքը բաղկացած է երկու փուլից.
- Առաջին փուլ – MOSAIC գործընկերների լոկալ ընտրություն – յուրաքանչյուր երկրի կլաստեր կգնահատի և կընտրի հինգ հայտ՝ հիմնվելով գնահատման չափանիշների վրա:
- Երկրորդ փուլ՝ վերջնական ընտրություն MOSAIC կոնսորցիումի կողմից. MOSAIC երկրների բոլոր կլաստերների ներկայացուցիչները միասին կկատարեն հաղթող հուշանվերի վերջնական ընտրությունը՝ առաջին փուլում ընտրվածների ցուցակից։
Հաղթողները կընտրվեն մինչև 2024 թվականի ապրիլի 12-ը: Առաքման ժամկետները կհամաձայնեցվեն MOSAIC նախագծի հետ համատեղ:
Դիմելու կարգը
Դիմեք հիմա >>
Եթե պատրաստ եք ցուցադրել ձեր արհեստը համաշխարհային բեմում, ապա բաց մի թողեք MOSAIC նախագծի մաս դառնալու այս հնարավորությունը: Մենք անհամբեր կսպասենք տեսնելու ձեր կողմից ստեղծված յուրօրինակ հուշանվերները:
Դիմորդները պետք է կիսվեն իրենց ստեղծագործական պատմությունով MOSAIC կայքում և սոցիալական հարթակներում:
Հետադարձ կապ
Առաջացած հարցերի կամ օգնության համար խնդրում ենք կապվել MOSAIC գործընկեր երկրի ներկայացուցչի հետ Svetlana Barseghyan > svetlana.barseghyan@tumo.org հասցեով: Մենք այստեղ ենք օգնելու համար.